

Ապրանքի Թվային Անձնագիր
Արտադրողների պատրաստության ծրագիր
Այս ծրագրի նպատակն է հայ արտադրողներին նախապատրաստել ԵՄ գալիք կարգավորումներին, որոնք վերաբերում են ԵՄ տարածքում վաճառվող տեքստիլ արտադրանքին։
Հիմնավորում
Դեպի ԵՄ արտահանվող ապրանքների շարքում տեքստիլ արտադրանքի տեսակարար կշիռը տարեցտարի ավելանում է։ 2025թ տվյալներով տեքստիլ արտադրանքի արտահանումը դեպի ԵՄ կազմել է ընդհանուր արտահանման 30%֊ը։ Եվրապական շուկայում դիրքերն ամրապնդելու և բարելավելու համար, սակայն հայ արտահանողները պետք է նախապատրաստվեն գալիք կարգավորումներին, որոնք վերաբերում են ապրանքի ծագմանը, հետագծելիությանը և վերամշակմանը։ Այս կարգավորումները հայտնի են Digital Product Passport (Ապրանքի Թվային Անձնագիր) անվամբ։
Ծրագրի ընթացքը և արդյունքը
Ծրագրի ընթացքում կանցկացվի սեմինար ոլորտի մասնագետների, շահագրգիր այլ կողմերի և արտադրողների մասնակցությամբ։ Սեմինարի ընթացքում մանրամասնորեն կներեկայացվի ԱԹԱ կարգավորումը և պահանջները։
Սեմինարի արդյունքում երկու արտադրող կմիանա պիլոտային ծրագրին, որի արդյունքում արտադրողներից յուրաքանչյուրի համար կստեղծվի ԱԹԱ մեկ մոդելի հիման վրա։
Ծրագրի ընթացքում կիրագործվեն հետևյալ գործողությունները.
-
Փորձնական ծրագրի մասնակիցների ընտրություն
-
Մասնակիցների տվյալների և ՏՏ համակարգի համապարփակ աուդիտ
-
Մատակարարման շղթաների աուդիտ
-
ԱԹԱ համակարգի ստեղծում
-
Մատակարարների տվյալների ներմուծում ԱԹԱ համակարգ
-
ԱԹԱ մուտքագրում ԵՄ ռեեստրում
Մեր մասին
Մեր նպատակն է աջակցել հայկական փոքր և միջին ձեռնարկություններին՝ ԵՄ շուկաներ դուրս գալու հարցում, ինչպես նաև զարգացնել համագործակցությունը եվրոպական և հայկական ընկերությունների միջև։ Շուկայի մանրակրկիտ ուսումնասիրությունների և ռազմավարական կապերի հաստատման միջոցով մենք հնարավորություններ ենք ստեղծում հայկական ընկերությունների համար ԵՄ շուկա դուրս գալու։