

Հայաստան— Դանիա տեխնոլոգիական համագործակցության ֆորում
Ռազմավարական համագործակցություն՝ միտված դիմակայուն մատակարարման շղթաներ ստեղծելուն
Փետրվարի 25-27, Կոպենհագեն
«Արահետը»՝ Դանիայի արդյունաբերության ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպում են Հայաստան-Դանիա տեխնոլոգիական համագործակցության ֆորում, որտեղ հայկական ընկերությունները հնարավորություն կստանան իրենց լուծումները ներկայացնելու հետաքրքրված դանիական ընկերություններին և ներդրողներին։
Մասնակցությունը հնարավորություն կտա հայկական ընկերություններին՝
-
ներգրավվելու դանիական ընկերությունների արժեշղթաներին,
-
ձեռք բերելու R&D և տեխնոլոգիական տրանսֆերի գործընկերներ,
-
ստանալու ներդրումներ դանիական ներդրողներից։
Դանիայի արդյունաբերության ասոցիացիան երկրի ամենախոշոր միությունն է, որը միավորում է 20.000 դանիական ընկերություն, որոնց թվում են LEGO, Carlsberg, Vestas, Danfoss, Hummel, Novo Nordisk և այլն։


Արահետը մշակում և անցկացնում է դասընթացներ դեպի ԵՄ արտահանման թեմայով։ Դասընթացների նպատակն է հայկական կազմակերպություններին օժտել դեպի ԵՄ արտահանման համար անհրաժեշտ գիտելիքով։
Երկու տեսակի դասընթացներ տրամադրում են ինչպես նախնական, ընդհանուր գիտելիք ԵՄ շուկայի մասին, այնպես էլ խորացված՝ ոլորտային գիտելիք։
Դասընթացներն անցկացվում են վկայագրված մասնագետների և ոլորտային էքսպերտների կողմից, ինչպես առցանց, այնպես էլ հիբրիդ կամ առկա կերպով։
Մինչ այժմ դասընթացներին մասնակցել է ավելի քան 100 հոգի տարբեր ոլորտներից, ինչպիսիք են՝ բարձր տեխնոլոգիանրը, տեքստիլ, սննդի արդյունաբերություն և շինարարական նյութեր։
Մեր մասին
Մեր նպատակն է աջակցել հայկական փոքր և միջին ձեռնարկություններին՝ ԵՄ շուկաներ դուրս գալու հարցում, ինչպես նաև զարգացնել համագործակցությունը եվրոպական և հայկական ընկերությունների միջև։ Շուկայի մանրակրկիտ ուսումնասիրությունների և ռազմավարական կապերի հաստատման միջոցով մենք հնարավորություններ ենք ստեղծում հայկական ընկերությունների համար ԵՄ շուկա դուրս գալու։