top of page
steve-johnson-PFE9D-GNFDA-unsplash.jpg

Հետազոտություններ

Հայաստանյան արտահանողների դեպի ԵՄ արտահանման կարողությունների վերլուծություն

2024֊ին անցկացված մեր անդրանիկ հետազոտության նպատակն էր ուսումնասիրել հայաստանյան  դեպի ԵՄ արտահանողների առջև ծառացող ոչ տարիֆային խոչընդոտները։ Որակական հետազոտության ընթացքում անցկացվել են 65 հարցազրույցներ արտահանողների, ոլորտային մասնագետների, ինչպես նաև քաղաքականություն մշակողների հետ։ Հետազոտության արդյունքները ներկայացվել են Երևանում որոլտի մասնագետների և այլ շահառուների մասնակցությամբ։ 
Հետազոտությունը ֆիանանսավորվել է Ֆրիդրիխ Նաուման Հիմնադրամի կողմից և հասանելի է անվճար (անգլ.)։

Արտահանման տարեգիրք

Փոփոխվող աշխարհում, որտեղ առևտրային կապերը հարատև փոփոխության մեջ են և առևտուրն օգտագործվում է քաղաքական նպատակներով, մեր հետազոտության նպատակն է պարզել, թե Հայաստանի արտաքին առևտուրն ինչպես է ազդում մեր երկրի տնտեսական անվտանգության վրա։ Համեմատելով Հայկական արտահանումների ծավալն ու կառուցվածքը համադրելի այլ արևելաեվրոպական երկրների հետ՝ հետազոտությունն կպատասխանի հետևյալ հարցին. «Արդյո՞ք ԵՄ հետ առևտուրն օժանդակում է Հայաստանի տնտեսական անվտանգությանը»։  Հետազոտության ընթացքում համեմատվում են Հայաստանի արտաքին առևտրի վերջին տասը տարվա ցուցանիշները։

Հետազոտությունը ֆինանսավորվում է Ֆրիդրիխ Նաուման Հիմնադրամի կողմից։

ԹՎԵՐՈՎ

  • 65 որակական հարցազրույցներ

  • վերջին 10 տարիների տնտեսական ցուցանիշների վերլուծություն

  • 3 երկրների տվյալներ

Հետևե՛ք մեզ

Հարգելի այցելու՛, մեր հետագա ծրագրերին ու վեբինարներին մասնակցելու համար խնդրում ենք բաժանորդագրվել մեր էջերին։

  • Instagram
  • Facebook
  • LinkedIn

Մեր մասին

Մեր նպատակն է աջակցել հայկական փոքր և միջին ձեռնարկություններին՝ ԵՄ շուկաներ դուրս գալու հարցում, ինչպես նաև զարգացնել համագործակցությունը եվրոպական և հայկական ընկերությունների միջև։ Շուկայի մանրակրկիտ ուսումնասիրությունների և ռազմավարական կապերի հաստատման միջոցով մենք հնարավորություններ ենք ստեղծում հայկական ընկերությունների համար ԵՄ շուկա դուրս գալու։

bottom of page