top of page

Կոպենհագենում կայացավ Հայաստան-Դանիա տեխնոլոգիական համագործակցության ֆորումը

  • 5 days ago
  • 1 min read

Փետրվարի 26, 2026, Կոպենհագեն

2026թ. փետրվարի 26-ին «Արահետ» տնտեսական զարգացման և բիզնեսի աջակցության կազմակերպության և Դանիայի արդյունաբերական ասոցիացիայի համատեղ ջանքերով Կոպենհագենում կայացավ Հայաստան-Դանիա տեխնոլոգիական համագործակցության ֆորումը, որին մասնակցում էին հայկական և դաիական տեխնոլոգիական ընկերություններ, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ոլորտի մասնագետներ։

Առաջին անգամ հայկական տեխնոլոգիական պատվիրակությունը ներկայացրեց իր նորարարական կարողությունները և համագործակցության հետաքրքրություն հայտնեց՝ ներկայացնելով Հայաստանում արագ զարգացող տեխնոլոգիական ներուժը։ Ներածական մասից և կլոր սեղանի քննարկումից հետո ընկերություններն անհատական հանդիպումներ անցկացրին՝ ցուցադրելով իրենց տեխնոլոգիական լուծումներն ու ինժեներական կարողությունները։

Դանիացի գործընկերները ջերմորեն ընդունեցին հայկական պատվիրակությունը և հետաքրքրություն հայտնեցին ներկայացված լուծումների նկատմամբ։ Նրանք նաև վճռականություն հայտնեցին երկկողմ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ։ Դանիայի ներկայացուցիչներն ընդգծեցին երկու էկոհամակարգերի փոխլրացնող բնույթը և հայտնեցին իրենց պատրաստակամությունը մոտ ապագայում համագործակցության կոնկրետ ուղիներ ուսումնասիրելու համար։

Ֆորումը նշանավորեց հայ նորարարների և նրանց դանիացի գործընկերների միջև բովանդակալից երկխոսության սկիզբը՝ բացելով երկու երկրների միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության նոր ուղիներ։

«Արահետն»-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում Թբիլիսիում գտնվող Հայաստանում Դանիայի դեսպանատանը՝ այս նախաձեռնության կազմակերպման և իրականացման ողջ ընթացքում ցուցաբերած անգնահատելի աջակցության համար։

 
 
 

Comments


Commenting on this post isn't available anymore. Contact the site owner for more info.
bottom of page